copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:40 26-01-2023

Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նիստի ընթացքում քննարկվել և խորհրդի կողմից հավանության է արժանացել Կրթության տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներ և տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը, ըստ եռամսյակների, հակիրճ ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի գործունեությունը՝ նշելով, որ տարվա ընթացքում իրականացվել է 212 ստուգում 208 հաստատությունում, որից 35-ը՝ նախադպրոցական, 157-ը՝ հանրակրթական, 4-ը՝ նախնական մասնագիտական և 12-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքը, նշել է, որ հանրակրթության ոլորտում վերջին տարիների ընթացում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, որոնք ներառում են կրթության ինչպես բովանդակային, այնպես էլ օրենսդրական բարեփոխումները: Հետևաբար, ըստ նախարարի` այս փուլում տեսչական մարմնի մասնագիտական դիտարկումների առաջնային խնդիրը պետք է լինի կատարված փոփոխությունների արդյունավետության որակական գնահատումը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` բոլոր ստուգումները վերջնարդյունքում պետք է նպաստեն հանրակրթության ոլորտում առկա բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը:

«Պետք է կատարել ուսումնասիրություն, համադրել աշխատանքները, բացահայտել առկա բոլոր խնդիրները և համատեղ ջանքերով մշակել լուծումներ»,- ասել է նախարարը:

Նա առաջնային է համարել կառույցի կողմից կիրառվող գնահատման գործիքակազմերի վերանայումը՝ դրանք նախօրոք քննարկելով համապատասխան մարմինների՝ ԿԶՆԱԿ-ի և ԳԹԿ-ի հետ: Նրա խոսքով՝ առաջնային պետք է համարել պետության կողմից գիտելիքների ստուգման նույնական գործիքակազմով աշխատելու կարևորությունը: Շեշտվել է, որ կան ընթացակարգեր, որոնք լրամշակման ու վերանայման կարիք ունեն:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային, տեխնիկական, մեթոդական մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

13:13 Դանակահարություն՝ Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար
00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
12:51 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան․ armlur.am
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
13:23 Լարված իրավիճակ` Երևան-Սևան ճանապարհին. քաղաքացիները փակել են այն. ՈւՂԻՂ