Արտաքին 3 տարի առաջ - 17:34 26-01-2023

Ալիևը դադարեցրել է Արցախի դեմ ագրեսիային մասնակցած «ադրբեջանցի վետերանների» բուժման ֆինանսավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դադարեցրել է Արցախի դեմ ագրեսիային մասնակցած և վիրավորում ստացած ադրբեջանցի այսպես կոչված «վետերանների» բուժման ֆինանսավորումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Инфотека-24 լրատվականը։

Հաղորդվում է, որ բուժման կարիք ունեցող «վետերանները» կոչով դիմել են Ալիևին՝ խնդրելով օգնել ադրբեջանական Յաշաթ հիմնադրամին, որպեսզի իրենք կարողանան շարունակել բուժում ստանալ՝ ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքներից հետո։ Նրանք պնդում են, որ որոշ ժամանակ բուժվել են Թուրքիայի բժշկական հաստատություններում և Ալիևից խնդրում են շարունակել հիմնադրամի ֆինանսավորումը՝ բուժումը կիսատ չթողնելու համար։

Բացի այդ ադրբեջանցի «վետերանները» հայտնում են, որ իրենց շարքում կան մարդիկ, ովքեր ֆինանսական աջակցության կարիք ունեն դեղամիջոցներ գնելու համար, սակայն քանի որ հիմնադրամում գումար չկա, ֆինանսական աջակցությունը դադարեցվել է։ «Խնդրում ենք, որ մեզ կիսատ չթողնեն»,- պահանջում են վետերանները։

Ավելի վաղ Инфотека-24 լրատվականը կրկին հայտնել էր նման դեպքերի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո «վետերաններին» թողել են բախտի քմահաճույքին։ Նրանցից ոմանք շարունակում են ղեկավարությունից աջակցություն պահանջել և ապահովել իրենց իրավունքները, սակայն տասնյակները, չկարողանալով հաղթահարել սոցիալական անարդարությունը, գերադասել են իրենց խնդիրները լուծել սեփական միջոցներով։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը