Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:50 26-01-2023

Անցումն անցորդից կարևոր է. քաղաքապետարանը վստահ է, որ ինքը օրենքից վեր է

Մոտ մեկ տարի առաջ Oragir.News-ը անդրադարձել էր «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցմանը և հայտնել, որ այնտեղ անմխիթար վիճակ է, գիշերային ժամերին այնտեղով գրեթե անհնար էր անցնելը։

Oragir.News-ի անդրադարձից որոշ ժամանակ անց քաղաքապետարանից հաղորդագրություն տարածեցին, որ «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը, հիմնանորոգմամբ պայմանավորված, որոշ ժամանակ փակ կլինի։

Այսօր արդեն Օragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց այնտեղ տեղի ունեցող աշխատանքը, որի ընթացքում չէր պահպանվում անվտանգային ոչ մի նորմ։ Բանվորները տեղում անկյունային հղկիչ մեքենայով հղկում էին, քար և փոշին տարածվում էր փողոցով մեկ։ Մարդիկ նշված հատվածում քայլելիս ծածկում էին շնչուղիները, որպեսզի փոշին շնչուղիներով չանցնի։

Նույն տարածքում՝ այդ փոշու և շինարարական աղբի կողքին, մրգավաճառներn ապրանք են վաճառում: Մեզ հետ զրույցում մի քանի քաղաքացիներ խոսեցին խնդրի մասին, դժգոհություն հայտնեցին, բայց միևնույն ժամանակ ոգևորված էին այն մտքից, որ վերջապես այդ ստորգետնյա անցումը բարվոք վիճակում պետք է հայտնվի։

Oragir.News-ի հետ զրույցում Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը, խոսելով քաղաքացիների դժգոհությունից, ասաց. «Բողոքներ քաղաքապետարանը պաշտոնապես չի ստացել։ Իսկ քաղաքացիները, ովքեր բողոքել են, գիտեն, որ առանց դրա՝ շինարարություն չի լինում»։

Մեզ հետ զրույցում ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, խոսելով ստեղծված իրավիճակի ելքերից, ասաց. «Քաղաքացիներն իրավունք ունեն դիմել քաղաքապետարան՝ բացատրություն ստանալու համար»։

Դիտարկմանը, որ եթե մենք ինչ-որ շինարարություն սկսենք Մաշտոցի պողոտայում, պետք է պահպանենք որոշակի նորմեր, որպեսզի քաղաքացիներին վնաս չպատճառենք, Քալաշյանն ասաց. «Այո՛, մարդիկ իրավունք ունեն բողոքելու, որովհետև այդ շինարարությունը չպետք է խանգարի շարքային քաղաքացուն, ով այդ կողմով գնում-գալիս է»։

Դիտարկմանը, որ այդ խախտումները հենց քաղաքապետարանի կողմից են թույլ տրվում, ճարտարապետն ասաց․ «Պետք է միջոցներ ձեռնարկվեին, դրան պետք է հետևեր քաղաքապետարանը, պատժեր այդ խախտումները թույլ տվողին, ասեր՝ դադարեցրու շինարարությունը։ Կարգը դա է»։

Բնապահպան Հակոբ Սանասարյանը, խոսելով տվյալ իրավիճակի բնապահպանական խնդիրց, ասաց, որ այդ շինարարական փոշին շատ վտանգավոր է, որը տարբեր կարգի հիվանդություններ է առաջացնում։

«Այդ փոշին առաջացնում է աչքերի և թոքերի սիլիկոզ հիվանդություն։ Եվ ընդհանրապես, իրեն հարգող մարդիկ չպետք է թույլ տան, որ քաղաքում փոշի լինի։ Իսկ այդ փոշին չստեղծելու բոլոր հնարավորությունները կան։ Բնապահպանը նշեց նաև, որ ներկայիս իշխանությունների օրոք նման խնդիրների մասին խոսելն ավելորդ է։ «Անիշխանություն է ընդհանրապես Հայաստանի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաև շինարարության»,- ասաց Սանասարյանը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո