Արտաքին 3 տարի առաջ - 15:40 26-01-2023

Ալիևը պնդում է, որ Բերձորի միջանցքի շրջափակման մասին պնդումները «անհիմն են»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ պնդումներն «անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում»։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, Ալիևն այս մասին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Բուայոնի հետ կայացած հանդիպման ընթացքում, որի ընթացքում ընդունել է վերջինիս հավատարմագրերը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք տարածաշրջանային հարցերին։ Ալիևն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանը Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի շրջափակման վերաբերյալ «անհիմն հայտարարություններ է անում, որոնք անհեթեթ են և իրականությանը չեն համապատասխանում»։

Նա ասել է, որ ճանապարհով «պարբերաբար տեղափոխվում են քաղաքացիական նշանակության բեռներ, ապահովված է խաղաղ բնակչության տեղաշարժը», ինչպես նաև ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպպորտի երթևեկությունը։ Ալիևը նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ երկու ուղղություններով ճանապարհով ապահովվել է մոտ 1000 տրանսպորտային միջոցների անցումը։

Վերջինս հայտնել է, որ Արցախի տարածքում անհրաժեշտ է դադարեցնել «օգտակար հանածոների հանքավայրերի անօրինական շահագործումը և պայմաններ ստեղծել այդ հանքավայրերի մշտական մոնիտորինգի նպատակով պայմաններ ստեղծելու համար»։

Բացի այդ հանդիպման ընթացքում Ալիևը հիշեցրել է, որ նախորդ տարի նշվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հարուստ պատմություն է ձևավորվել։ Ալիևը հույս է հայտնել, որ գալիք ժամանակաշրջանն էլ ավելի բեղմնավոր կլինի երկկողմ կապերի զարգացման և միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր երկրների համագործակցության առումով։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հիշեցրել է 1993 թվականին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի այցը Ֆրանսիա։ Նա վստահեցրել է, որ բոլոր ջանքերը կգործադրի՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգացնելու համար։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին