Արտաքին 3 տարի առաջ - 15:02 26-01-2023

Չավուշօղլուն ԱՄՆ նախկին պետքարտուղարի հայտարարությունները երկակի ստանդարտների դրսևորում է որակել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Թուրքիայի վերաբերյալ գրքում տեղ գտած հայտարարությունները չեն արտացոլում տարածաշրջանի իրողությունները և «երկակի ստանդարտների» դրսևորում են։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Անկարայում Թաիլանդի արտգործնախարար Դոն Պրամատվինայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ Պոմպեոյի գիրքը գրվել է ԱՄՆ-ում վերջինիս նախընտրական արշավին նպաստելու նպատակով։ «Դիվանագիտական ​​առումով Պոմպեոյի գրքում պարունակվող պնդումները իրականության հետ կապ չունեն։ Դուք դա կարող եք անվանել սուտ: Տեղի է ունենում փաստերի խեղաթյուրում և երկակի ստանդարտների կիրառում»,- ասել է նա։

Մևլութ Չավուշօղլուն հիշեցրել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը, երբ Թուրքիայում հեղաշրջան փորձ էր իրականացվում, ԱՄՆ նախկին պետքարտուղարը կիսվել է սկանդալային թվիթով, որը հետո հապճեպ ջնջել է։ Նրա խոսքով՝ հրապարակումը փաստում էր, որ Պոմպեոն աջակցում է Ֆեթուլլահ Գյուլենի գործողություններին։ Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Միացյալ Նահանգների օրենքներով ահաբեկչական կառույցներին աջակցելը լուրջ հանցագործություն է։ «Միգուցե իրավական պատասխանատվությունից խուսափելու համար դիմում են ապատեղեկատվության»,- ասել է նա։

Անդրադառնալով ԱՄՆ նախկին պետքարտուղար այն հայտարարություններին, թե թուրքական բանակն ի վիճակի չէ ոչնչացնել ահաբեկիչներին, Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում ոչնչացրել են Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ավելի քան 4500 ահաբեկիչների։ «ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակի հզորությունը տեսավ արևմուտքը, երբ թուրքական զորքերը 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Սիրիայի տարածքը մաքրեցին միանգամից երկու ահաբեկչական կազմակերպությունների զինյալներից»,- նշել է նա։

Չավուշօղլուն միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել Քուրդիստանի բանվորական կուսակցության սիրիական թևի ներկայացուցիչների հետ ԱՄՆ իշխանությունների սերտ փոխգործակցության վրա, որը շարունակվում է Բարաք Օբամայի նախագահությունից ի վեր։ Նա շեշտել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմին անհրաժեշտ է շտկել իրավիճակը Սիրիայում։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը հավելել է, որ մինչ Թուրքիան մաքրում էր Սիրիայի տարածքը Իսլամական պետության ահաբեկիչներից, Միացյալ Նահանգները Պետդեպարտամենտի, Մայք Պոմպեոյի գլխավորությամբ տարբեր ահաբեկիչների ուղարկում էր Աֆղանստան։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան