Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:42 25-01-2023

Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների, Բաբայան փող. 18-40 համարների,

Կենտրոն վարչական շրջանի՝ Վերին և Ներքին Անտառային, Գ. Էմինի, Սարմենի, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Կոնդի, Ֆրիկի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, Արամի նրբ. 5/1, Թամանյան 5, Բաղրամյան 3-26 համարների,

Բաղրամյան 1-ին նրբանցքի, Մատենդարանի, Նախագահական և Պետական Ճարտարագիտական համալսարանի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել