Ներքին 3 տարի առաջ - 17:50 25-01-2023

Որոշեցի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին. Արսեն Բաբայան

Օրեր առաջ զգուշացրել էի, որ փաստաբանին արատավորող կամ նրա իրավունքներն ու օրինական շահերն այլ կերպ ոտնահարող տեղեկությունների տարածումը հանցագործություն է, նախատեսված է քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա նաև նշել է. «Հույս ունեի, որ իշխանական շրջանակների հետ ուղիղ կապ ունեցող վարձկանները (նաև լրատվամիջոցների տեսքով) և իշխանական ֆեյքեր կառավարողները կհասկանան, որ պետք է դադարեցնեն իմ նկատմամբ այդպիսի գործողությունները:

Դրանից հետո էլ հույս ունեի, թե այդ սրիկաներից հատկապես արական սեռի ներկայացուցիչները կունենան տղամարդկություն և պատասխան կտան իրենց արարքների համար, սակայն նրանք նախընտրեցին փախած ու պախկված մնալը:

Հույսերս չարդարացան:

Թեև ակնհայտ է, որ նրանք օգտվելով իշխանական հովանավորչությունից չեն ենթարկվելու պատասխանատվության, այնուամենայնիվ որոշեցի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում