Արտաքին 3 տարի առաջ - 19:36 24-01-2023

Բայրամովը պնդում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի բոլոր երկրների համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Տաշքենդում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդգծել է Ադրբեջանի այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային միջանցքի ստեղծմանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Բայրամովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն առանձնահատուկ նշանակություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների միջև համագործակցության զարգացման համար։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է հետհակամարտային շրջանում Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնման աշխատանքների մասին»։ Նա տեղեկություններ է հաղորդել այդ տարածքներում կանաչ էներգետիկ գոտու, ազատ տնտեսական գոտիների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին։

Վերջինս միևնույն ժամանակ անդրադարձել է էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում Ադրբեջանի կատարած աշխատանքներին, նախորդ տարվա հուլիսին Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին։ Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագիծը կնպաստի տարածաշրջանում համագործակցության հետագա ընդլայնմանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի