Արտաքին 3 տարի առաջ - 13:19 24-01-2023

ԵՄ առաքելության տեղակայումը չպետք է օգտագործվի հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելու նպատակով. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի կայացրած որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն ընդգծել է, որ ցանկացած տիպի գործունեություն՝ այդ թվում նաև սահմանների սահմանազատման գործընթացը, պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով և ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելու նպատակով: «ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը, և առաքելության գործունեությունը չպետք է վնասի փոխադարձ վստահությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջան ակնկալում է ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկի քննարկման գործընթացում առավելագույն ուշադրություն կդարձվի անցյալի փորձից դասեր քաղելուն։ Նշվում է, ԵՄ դիտորդական գործունեությունը Հայաստանի տարածքում մեկնարկել է քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը համաձայնել է այդ գործունեության իրականացմանը՝ ենթադրելով, որ դրանք կնպաստեն կարգավորման գործընթացին։

«Չնայած համաձայնեցման բարձր մակարդակին և երկամսյա առաքելության հստակ սահմանված պարամետրերին ու նպատակներին՝ ԵՄ անդամ որոշ երկրներ ցուցաբերեցին կողմնակալություն, ինչի արդյունքում դիտորդական առաքելության աշխատանքը լրջորեն հակասեց Պրահայի պայմանավորվածություններին: Սա իր հերթին ազդեց ԵՄ շրջանակներում որոշումների կայացման հուսալիության և թափանցիկության նկատմամբ վստահության վրա»,- ասվում է հայտարարությունում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը համընկավ Հայաստանի կողմից բոլոր երեք ուղղություններով հարաբերությունների կարգավորման գործընթացը «խաթարելու փորձերի ակտիվացման հետ, այդ թվում՝ ուղեկցվեց Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպմանն ուղղված անհիմն մեղադրանքներով»։

«Այսպիսով, սկզբնական ակնկալիքները, որ ԵՄ առաքելությունը կնպաստի կարգավորման օրակարգի առաջխաղացմանը, չարդարացան»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին