Մամուլ 3 տարի առաջ - 08:17 24-01-2023

Օլիգարխը՝ խորհրդարանում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանը խորհրդարան էր այցելել։ Մեր լրագրողը գործարարին հանդիպել է ԱԺ մուտքի մոտ, նրան ուղեկցել են մի խումբ թիկնապահներ։ Նրան ԱԺ բերած ամենագնացները կանգնած են եղել երկրորդ գծի վրա՝ խախտելով երթեւեկության կանոնները։ ԱԺ նախագահի գրասենյակից վստահեցրել են, որ նորաթուխ օլիգարխն Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել։

Հիշեցնենք, որ Նալբանդյանն այն գործարարն է, ով գնեց ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դղյակը, 5 միլիարդ դրամով ձեռք բերեց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը, որը պատկանում էր մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին, որը հետո նվիրեց պետությանը:

Մինչեւ գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների հետ: Այժմ զբաղվում է ալյուրի, ձվի, ձկան կերի արտադրությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ