Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:56 23-01-2023

Վախվորած սպասում եմ, որ 5 տարի հետո իմ որդին էլ կարող է նույն ճակատագրին արժանանալ․ Կոստանյան

2018թ․ երբեմնի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական ցանցում հայտատարում էր, որ երկու զոհերի կյանքը լրահոսի հերթական վերնագիրը չէ։ Այս մասին այսօր «Համախմբում» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Աննա Կոստանյան․

«Այսօր ուզում եմ հիշեցնել իշխանության ղեկն իր ձեռքին պահող Նիկոլ Փաշինյանին, որ 15 այս զոհերը, ովքեր անժամանակ և ոչ մարտական պայմաններում զոհվել են, հայկական լրահոսի հեթական զոհերը չեն և չեն լինելու։ Գործող իշխանությունը, որը շուրջ 5 տարի է օգտվում է հասարակության՝ թմբիրի մեջ գտնվելուց, կարողացել է ամբողջ իշխանությունն իր ձեռքում ուզուրպացնել , խաղալ հասարկության ամենանուրբ նյարդի վրա, համոզել , որ իրենց այլընտրաք չկա, ինքն է Հայաստանի ապագան, որը կարող է երկրում բան փոխել։ Բայց փաստերն այլ բաներ են հուշում։ Հասարակությանը պետք է պարբերաբար հիշեցնել, որ 2018 թվականի հայտնի դեպքերից հետո բոլոր փաստերը հակառակն են ապացուցել, որ այս երկրում որևէ բան չի փոխվել, հակառակն՝ ավելի վատն է գնացել։ 15 կորսված կյանքերից հետո ես ուզում եմ հարցնել հասարակությանը՝ մենք ադյո՞ք հարմարվելու ենք հերթական զոհերի հետ»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ չի ուզում 5 տարի հետո իր որդին կամ մեկ այլ հայի որդի էլ այդ ճակատագրին արժանանա։

«Այս իշխանության հետ մենք չունենք որևէ խոստում տվող ապագա։ Այս իշխանությունը աղետներից բացի մեր գլխին ոչինչ չի բերել։ 1,5 տարի առաջ այս իշխանությանն ընտրած 680 հազար քաղաքացիները հարմարվելով 15 զոհերի և հնարավոր ապագա այ զոհերի հետ վերջին շիրմքարն են դնելու Հայստանի ապագայի վրա։ Կարծում եմ հենց այդ 680 հազար քաղաքացիները պետք է իրենց խոսքն ասեն ու կանչեն պատասխանատվության։ Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով պետք է օր առաջ հեռանա, որ ավելի գիտակ մարդիկ հնարավորություն ունենան փրկել Հայաստանի վերջին փշրանքները»,-ասաց Աննա Կոստանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան