Լոռու մարզ տանող ավտոճանապարհին բեռնատարներն արգելափակվել են ձյան մեջ, օգնության են հասել փրկարարները
copy image url

Լոռու մարզ տանող ավտոճանապարհին բեռնատարներն արգելափակվել են ձյան մեջ, օգնության են հասել փրկարարները

Ներքին 2 տարի առաջ - 16:38 23-01-2023
Հունվարի 23-ին, ժամը 10։40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարները Մուսայելյան գյուղից Լոռու մարզ տանող ավտոճանապարհին արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 2 «Volvo» մակնիշի բեռնատար: