Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր Արցախից 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
copy image url

Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր Արցախից 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Ներքին 2 տարի առաջ - 11:43 23-01-2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 23–ին, Արցախից 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Չորս հիվանդ իրենց ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան»,- ասաց Զառա Ամատունին։

Արցախի շրջափակման 43 օրերի ընթացքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։