Ներքին 3 տարի առաջ - 11:14 23-01-2023

Հայաստանն ու Իտալիան սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծվել անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը՝ խոցելի խմբերին (հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, երեխաներ) մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում։

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող բարեփոխումներին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները քննարկվել են նաև Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ՝ 2022 թ․ Հռոմ կատարած այցի շրջանակում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, համապատասխան ծառայությունների մատուցմանը, վերջիններիս աշխատանքային իրավունքների իրացման մեխանիզմների մշակմանն ու ներդրմանն առնչվող մի շարք հարցերի․ նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրել հուշագիր։

Դեսպան Դի Րիզոն նշել է, որ Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից ևս ակտիվ աշխատանքներ են տարվում երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը կանոնակարգելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը