Ներքին 3 տարի առաջ - 19:49 20-01-2023

Խոշոր հրդեհ «Երազ» էլիտար թաղամասի շենքերից մեկում․ հայտարարվել է բարդության ԲԻՍ 1 աստիճան․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երազ» թաղամասում՝ Ադոնցի 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության ՀՀ ՆԳՆ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Լրացուցիչ ժամանել են մի քանի հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։

Մինչ հրշեջների ժամանումը, նշված թաղամասում անվտանգություն կատարող «Սոլիդ» անվտանգության ծառայողները Ռուդիկ Նամալյանի և Արսեն Գասպարյանի գլխավորությամբ կարողացել են բնակիչների մեծ մասին տարհանել, այնուհետև մի քանի բնակիչների տարհանել են հրշեջ փրկարարները և օպերատիվոչեն ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում