Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:50 20-01-2023

Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ․ Հայաստանն անվտանգ չէ

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը հայտնել է, որ իր ոդրուն ծեծի են ենթարկել։
Նա գրել է․

«Ամենաթողության արդյունքում Հայաստանում հայը չի կարող նորմալ ապրել, որովհետև արտաքին և ներքին թշնամին մեր հախից գալիս է։ Մի քանի օր առաջ Թումոյի այգում զբոսնելու դուրս եկած որդուս գտանք արնաշաղախ։ Դուրս էր եկել զբոսնելու, նստել է այգում և ականջակալերով երաժշտություն է լսել, մեջքի կողմից մոտենում են երկու երիտասարդ, հարցնում են՝ սիգարետ ունե՞ս, ասում է` չէ, չեմ ծխում։ Այդ պահին անսպասելի հարվածում են դեմքին, ձորի պռնկին նստած ակնոցը թռնում է, ինքը գլորվում ներքև, մեկը փախնում է մյուսը հետապնդում, հեռախոսն է ցանկանում վերցնել, բայց չի կարողանում։

Դիմադրություն տեսելով` երկրորդն էլ է փախնում։ Տղաս մոտենում է պարեկներին, ներկայացնում եղածը, հետ են վերադառնում դեպքի վայր, ակնոցը գտնում են, բայց մարդկային հետք`ոչ։

Ամենազավեշտալին, որ այդքան պարեկների առկայությունը մի տեղում, դանդաղաշարժությունը, անարդյունավետ աշխատանքը մի կողմ, իմ պարտադրման արդյունքում են միայն հրավիրում շտապ օգնություն։ Հիվանդանոց հասնելուն պես ոստիկանությունն է գալիս, էդ վիճակում խառնաշփոթ, խաչաձև հարցեր են տալիս, մի հատ էլ վախեցնում, թե` գիտես ով է, չես ասում։ Բժիշկը երկու անգամ միջամտում է, բայց ուղիղ երկու ժամ բժիշկը չի կարողանում առաջին օգնություն ցույց տալ։ Սա խոսում է անկիրթ, անմակարդակ վարքագծի մասին։

Այս պատմության բոլոր մանրամասները զուգակցելով և մարդկանց կարծիքը լսելով մեկ եզրահանգում կա. բոլորը միանշանակ պնդում են, որ այս պատմությունն իմ և Ատոմի մասնագիտական կարծիք հայտնելու հետ է կապված։

Հայաստանում վախեցնում, ճնշում են մարդկանց իրենց կարծիքն ունենալու համար։ Բայց, եթե իշխանությունը կամ որևէ մեկը փորձում է մեզ այսպես լռեցնել, չարաչար սխալվում է։
Սա անմարդկային, խուլիգանական, ցինիկ վարքագիծ է։ Պատերազմից դասեր չքաղած` անգրագետ և անկիրթ կառավարմամբ արդեն չորս տարի ոչնչացնում եք հային, ընտանեկան արժեքները, ազգային մտածողությունը, մարդկային փոխհարաբերությունները։

Ես վստահ եմ, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետև դեռևս չի պատժվել հազարավոր երիտասարդների կյանքից զրկած և հազարավոր ընտանիքներ խեղած մարդը կամ մարդիկ։ Ոստիկանությունը նույնիսկ դժկամությամբ էր հաղորդումն ընդունում, որովհետև իր անելիքը մեկ հոգու թիկնապահ աշխատելն է, ի՜նչ գործի բացահայտում։

Ծնողներ, սա ահազանգ է, Հայաստանն անվտանգ չէ, զգուշացե՛ք, խուլիգանները մեր կողքին են»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան