Ղրիմի թերակղզու ռմբակոծումը հակամարտությունն այլ հարթություն կտեղափոխի. Պեսկով
copy image url

Ղրիմի թերակղզու ռմբակոծումը հակամարտությունն այլ հարթություն կտեղափոխի. Պեսկով

Արտաքին 2 տարի առաջ - 16:30 20-01-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ղրիմի թերակղզու ռմբակոծումը հակամարտությունն այլ հարթություն կտեղափոխի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պեսկովն ասել է, որ Ղրիմի ռմբակոծումը լավ հետևանքներ չի ունենա համաշխարհային և եվրոպական անվտանգության տեսանկյունից։

Պեսկովը կրկին խոսել է Ուկրաինային զենք մատակարարելու թույլատրելիության մասին։

«Սա ինքնին արտացոլում է Ուկրաինային զենք մատակարարելու թույլատրելիության մասին քննարկումը, որը թույլ կտա հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Սակայն Ուկրաինան արդեն ունի զենք, որով ամեն օր հարձակումներ է իրականացնում Ռուսաստանի տարածքում, նկատի ունեմ մեր նոր շրջանները։

Սա պոտենցիալ չափազանց վտանգավոր է: Սա նշանակում է հակամարտությունը տեղափոխել նոր հարթություն, ինչը, բնականաբար, լավ չի լինի գլոբալ ու եվրոպական անվտանգության տեսանկյունից»,- հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ «The New York Times» պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները պաշտպանում են Կիևի կողմից Ղրիմի թերակղզու վրա հարձակվելու հարցում աջակցելու գաղափարը։