Ուղիղ եթեր
Հայաստանը մերժել է Վրաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու առաջարկը. Ալիև
copy image url

Հայաստանը մերժել է Վրաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու առաջարկը. Ալիև

Արտաքին 2 տարի առաջ - 13:30 20-01-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հարավային Կովկասի տարածաշրջանի երեք երկրները միավորեն իրենց ջանքերը, ապա տարածաշրջանը շատ ավելի անվտանգ կդառնա։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Ազերթաջ լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած «Եվրասիական միջին միջանցք. ճանապարհից դեպի մայրուղի» թեմայով պանելային հանդիպման ժամանակ։

Ալիևը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը «չի արձագանքել» խաղաղության համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ Բաքվի առաջարկին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։

Նա նաև անդրադարձել է քննարկմանը, ինչպես նաև տնտեսական ֆորումին Հայաստանի բացակայությանը։ «Հանձնակատար Խանն ակնարկել է այստեղ Հայաստանի բացակայության մասին։ Նա ասել է, որ մասնակցում են Հարավային Կովկասի երկու երկրներ, բայց դրանք առնվազն երեքն են։ Ես գիտեմ, թե ում նկատի ուներ նա: Բայց ինչո՞ւ Հայաստանը չկա, որովհետև Հայաստանը մերժեց Վրաստանի հետ մեր առաջարկը՝ համագործակցության եռակողմ ձևաչափ սկսելու մասին»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահն իր խոսքում բարձր է գնահատել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջանքերը, ով կազմակերպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են Վրաստանում կազմակերպել առաջնորդների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։

Ալիևը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ չէ դրան, ինչը հնարավոր ռիսկերից մեկն է։

«Եթե կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը՝ էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը կդառնա շատ ավելի անվտանգ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

14:10 Աննա Հակոբյանը շարունակում է զարմացնել իր չգիտությամբ
16:34 Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է․ Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել․ armlur.am
13:10 Տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել պատգամավորի անչափահաս երեխաներին․ ի՞նչ է տեղի ունեցել․ mediahub.am
22:17 Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե դուք կերել եք ՊԵԿ նախագահի կուտը․ Սամսոն Գրիգորյան
11:13 Մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին․ Անուշ Շահրամանյան
22:34 Ռուսաստանում կլինի վերջին 14 տարվա ամենալայնամասշտաբ զորահավաքը
19:36 Ճանապարհը, որով ամեն օր անցնում են ԱԺ նախագահն ու Նիկոլ Փաշինյանի աներձագը, բարձիթողի վիճակում է. shamshyan.com
15:52 Երևանում օտարերկրացիների հյուրասիրած թունավոր կոնֆետները վարորդը հյուրասիրել է 3-ամյա աղջկան. երեխայի կյանքը հաջողվել է փրկել. shamshyan.com
23:12 Պատերազմը կավարտվի մայիսի վերջին, տեղի կունանա ամբողջական զրոյացում. Յուլիա Տիմոշենկո
21:19 Սա տիեզերական անբարոյականություն է. Լիլիթ Գալստյան

Ձեզ գուցե հետաքրքրի