Մամուլ 3 տարի առաջ - 08:26 20-01-2023

Անահիտ Ավանեսյանը գործուղման է մեկնել․ նա դեռ չի այցելել զոհերի հարազատներին ու վիրավորներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով, որը նվազագույնը այս իշխանությունների թույլ տված հանցավոր անփութության հետեւանք է, եթե չասենք՝ դիտավորության, երեկ ունեցանք 15 զոհ ու երեք ծանր վիրավոր։ Այդ զոհերի հարազատներին ու վիրավորներին ո՛չ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր երեկվա դրությամբ այցելել, ո՛չ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Եթե Պապիկյանը, կարող ենք ասել, երես չուներ այցելելու, ապա Ավանեսյանը գոնե կարող էր այցելել Այրվածքաբանության կենտրոն ու անձամբ ծանոթանալ վիրավորների վիճակին։ Բայց չի արել, որովհետեւ տիկին նախարարը երեկ անմիջապես կառավարության նիստից հետո Փաշինյանի հրամանով մեկնել է Թեհրան՝ հունվարի 19-21-ը մասնակցելու Ազդեցիկ կանանց միջազգային ֆորումին։ Արդեն իրեն ազդեցիկ կին համարող Ավանեսյանը կարող էր գոնե նիստից առաջ՝ առավոտ վաղ կամ նույնիսկ գիշերը մի քանի րոպեով այցելել վիրավորներին, բայց «լայաղ չի արել»։ Ի դեպ, Ավանեսյանը «Սուրմալուի» դեպքից հետո էլ օրեր անց միայն գնաց տուժածներին տեսակցելու: Արսեն Թորոսյանը, օրինակ, նման առիթը կօգտագործեր հիմնովին փիառվելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին