Արտաքին 3 տարի առաջ - 17:16 19-01-2023

Զելենսկին վստահ չէ, որ Պուտինը ողջ է, Կրեմլն արձագանքել է հայտարարությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վստահ չէ, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջ է։ Ինչպես փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները, այս մասին Զելենսկին ասել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ընթացքում։

Զելենսկին վստահ չէ, որ երբ Ռուսաստանի նախագահը հայտնվում է հեռուստաէկրանների ֆոնին, հենց Վլադիմիր Պուտինն է։

«Ես այնքան էլ չեմ հասկանում՝ նա ո՞ղջ է, կամ ի՞նքն է որոշումներ կայացնում, կամ ո՞վ է այնտեղ որոշումներ կայացնում, ի՞նչ շրջանակի մարդիկ, ես նման տեղեկություն չունեմ։ Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է եվրոպացի առաջնորդներին մի բան խոստանալ, իսկ հաջորդ օրը սկսել լայնամասշտաբ ներխուժում պետություն։

Ես ուղղակի այնքան էլ չեմ հասկանում, թե ում հետ գործ ունենք: Երբ ասում ենք «խաղաղության բանակցություններ», ես այնքան էլ չեմ հասկանում, թե ում հետ դրանք վարել: Մենք հիմա շփվում ենք ձեզ հետ. դուք հստակ գիտեք, թե ով եմ ես, և ես հստակ գիտեմ, թե ով եք դուք: Կան մեր կյանքի վկաները», -ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի այս հայտարարությանն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հերքել է Զելենսկու հայտարարությունը՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Կիևի ողջ ռեժիմի համար Ռուսաստանի և անձամբ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գոյությունը խնդիր է, և նախընտրելի կլիներ, որ նրանք չլինեին։

«Հասկանալի է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Պուտինը և՛ այսօրվա Ուկրաինայի, և՛ Զելենսկու համար մեծ խնդիր են: Պարզ է, որ զուտ հոգեբանորեն պարոն Զելենսկին կգերադասեր, որ ոչ Ռուսաստանը, ոչ Պուտինը գոյություն չունենային»,- ասել է Պեսկովը:

Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ որքան շուտ Կիևը պատրաստակամություն ցուցաբերի հաշվի առնելու Մոսկվայի պահանջները, այնքան շուտ կավարտվի հակամարտությունը Ուկրաինայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող