Արտաքին 3 տարի առաջ - 14:31 19-01-2023

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսությունը վերսկսվի. Փրայս

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վերսկսմանը։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, Փրայսն այս մասին խոսել է իր ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման վերաբերյալ լրագրողների հարցերին։

Պատասխանելով հարցին, թե առաջիկայում սպասվու՞մ է բանակցությունների նոր փուլ՝ ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Վաշինգթոնը մտադիր է անել այն, ինչն, ի վերջո, առավել շահավետ կլինի։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին ԱՄՆ պետքարտուղարը մի քանի հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի կողմերի միջև կառուցողական երկխոսությունը վերսկսվի։ «Մենք եռակողմ հանդիպում անցկացրինք Բլեր Հաուսում և նմանատիպ հանդիպում կազմակերպեցինք Նյու Յորքում։ Իհարկե, վերջին շրջանում, երբ խոսքը վերաբերում է Ղարաբաղին, անհաջողություններ են եղել։ Մենք ցանկանում ենք, որպեսզի կառուցողական երկխոսությունը վերսկսվի»,- ասել է նա:

Ամերիկացի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ համագործակցության և ԵԱՀԿ-ի միջոցով շփվել գործընկերների հետ։ «Անհրաժեշտության դեպքում, կարող ենք հանդիպումներ անցկացնել եռակողմ ձևաչափով, ինչպես դա արել ենք ավելի վաղ»,- եզրափակել է Փրայսը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը