Ներքին Միտք 3 տարի առաջ - 12:10 19-01-2023

Դեպքից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը միանգամից որոշել է գլխատել Գեղարքունիքի ամբողջ սպայական կազմը․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Ահավոր բան է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի առաջնագծի մոտ տեղակայված զորամասում։ Բռնկված հրդեհից մահացել է 15 հայ զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը միանգամից որոշել է գլխատել Գեղարքունիքի ամբողջ սպայական կազմը։ Աշխատանքից ազատվել ու բանակից հեռացվել են․

- 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը
- 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը
- 2-րդ բանակային կորպուսի թիկունքի պետը
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը
- բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը
- բրիգադի հրամանատարի տեղակալը թիկունքի գծով
- բրիգադի ինժեներական ծառայության պետը
- բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը։

Այս որոշումների մասին պաշտոնապես հայտարարել է ՀՀ ՊՆ-ն։

Իսկապես հնարավոր է, որ սպայի անփութության հետևանքով է եղել այդ ողբերգությունը։

Հասկանալի է, որ տեղի սպայական կազմը և հրամանատարությունը արդյունավետ չեն կարողանում կարգուկանոն հաստատել, և դրա համար մի քանի պատասխանատու պաշտոնյաներ պետք է խիստ պատիժ կրեն, բայց․․․

Հասկանո՞ւմ եք, թե սա մեր երկրի անվտանգային առումով ինչ է նշանակում։
Վարդենիսի դիմաց՝ Գանձակի մոտ (Կիրովաբադ) հիմա թուրքական 45 հազարանոց զորք է կանգնած, ևս 10 հազարանոց զորք Քարվաճառում է, Ադրբեջանը ամեն վայրկյան կարող է լայնածավալ հարձակում սկսել, իսկ Հայաստանի իշխանությունը աշխատանքից հեռացնում է Գեղարքունիքի ամբողջ բարձրագույն հրամկազմը։
Հայաստանն այդքան բարձր սպայական ռեսուրս ունի, որ կարող է իրեն թույլ տալ գրիչի մի հարվածով բանակից հեռացնել առնվազն 4 գնդապետի, 2 փոխգնդապետի և 2 կապիտանի։

Եվ սա այն դեպքում, երբ զինծառայողների պայմանների համար պատասխանատու ՊՆ-ն որևէ կերպ չի աջակցում զորամասերի հրամանատարներին՝ այդ պայմանների բարելավման համար։ Ամեն օր սեփական աչքերով եմ տեսնում, թե ինչ է անում իշխանությունը մեր բանակի կազմալուծման համար, ու թե ինչպես են զինվորականները ամեն ջանք գործադրում՝ բանակը պահելու համար։

Առաջիկա օրերին երևի ԶԼՄ-ներն իրենց աղբյուրներով մանրամասն կբացահայտեն Վարդենիսի ողբերգության ու 15 հայ զինվորի մահանալու իրական եղելությունը։

Գոնե գիտե՞ք, թե ինչ պայմաններում են քնում մեր զինվորները։ Գոնե մեկ անգամ տեսե՞լ եք, որ զինվորին որպես N զորամաս տան կիսաքանդ մի շենք, որի մեջ զինվորը ստիպված վրան է խփում անձրևի տակ չմնալու համար։

Գիտե՞ք, որ հրամանատարների բազմաթիվ զեկույցներին ՊՆ-ն արձագանքում է, թե շենքը կնորոգի գարնանը, իսկ մինչև գարուն հայ զինվորը պետք է դիմանա առանց լուսամուտի, առանց տանիքի, թաց հողի վրա։

Խելագարվում էի, երբ իմացա այդ պայմանների մասին։ Ընկերներիս հետ ամենատարրական շինարարական նյութեր ենք տվել, որ զորքը գոնե չցրտահարվի, մինչև գարնանը ՊՆ-ն բարեհաճի մի բան անել։ Ու նման պայմաններում երկրի ղեկավարությունը միակ մեղավոր համարում է զինվորականներին։

Առաջին երեք անձինք, որոնք պիտի սեփական դիմումով գրողի ծոցը գնան այս դեպքից հետո՝ վարչապետը, պաշտպանության նախարարը և ԳՇ պետն են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից