Երևան +20°
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:15 19-01-2023

Նիկոլ Փաշինյանի մոտ ձախողված կադրը գործուղվել է խորհրդարան․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սովորաբար ԱԺ արարողակարգի, արտաքին կապերի վարչության մասնագետները գործուղվում են ԱԳՆ-ից եւ ազատվելով՝ վերադառնում ԱԳՆ։ ԱԳՆ-ից ԱԺ է գործուղվել Ալեքսանդր Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի նախկին պատասխանատուն։ 2019-ին Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, որ նա ինչ-որ պայուսակ է փոխանցել Ալիեւի օգնականներից մեկին, հետո հերքեցին, թե պայուսակը վարչապետի աշխատակազմի արարողակարգի նախկին պետ Մանվել Ավետիսյանին է փոխանցել։

Բայց Մխիթարյանը Փաշինյանի մոտ 1 տարի էլ չաշխատեց` հունիսին նշանակվեց, ապրիլին ազատվեց, պաշտոնանկության տարբեր վարկածներ շրջանառվեցին: Մեկն Աննա Հակոբյանի եւ Մեհրիբան Ալիեւայի հանդիպման մասին արտահոսքն էր, մյուսը՝ 2019-ին, քառօրյայի տարելիցի ժամանակ վարչապետի այցը Եռաբլուր պատշաճ չկազմակերպելը, երբ կառավարության անդամները շարված չէին դիմավորել նրան։ Գուցե սրանով է պայմանավորված, որ նա միայն 3 ամսով է նշանակվել ԱԺ արարողակարգի պետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
08:53 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ Հրապարակ