Փամբուխչյանը նեղացա՞ծ է Փաշինյանից, նոր պաշտոն կստանա՞
copy image url

Փամբուխչյանը նեղացա՞ծ է Փաշինյանից, նոր պաշտոն կստանա՞

Ներքին 2 տարի առաջ - 21:32 18-01-2023
Նեղացվածությունը քաղաքական կատեգորիա չէ։ Բազմաթիվ քննարկումներ եղել են, վերջնարդյունքում որոշում է կայացվել, որ լինի այդպիսի նշանակում, որի հետ ես համերաշխ եմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին, որ նախարարությունների միավորման արդյունքում ինքն այլևս կորցնելու է նախարարի պաշտոնը:

Հարցին՝ իսկ իրեն պաշտոն առաջարկելո՞ւ են, Փամբուխչյանը պատասխանեց․ «Մենք հիմա առաջնորդվում ենք ներկայով. ներկա պահին հանդիսանում եմ ԱԻ նախարար, ևս չորս ամիս կզբաղեցնեմ այդ պաշտոնը, դրանից հետո՝ պարզ կլինի հետագա անելիքները։ Խոստացել են-չեն խոստացել. ոչինչ ոչ մեկս ոչ մեկին չենք խոստացել: Մենք շարժվում ենք այսօրվա օրով և այսօրվա օրով, ես, բացառությամբ Փրկարար ծառայության, շարունակում եմ ղեկավարել ԱԻՆ-ը»:

Հարցին՝ որքանո՞վ էր ճիշտ քանդել արդեն կայացած կառույցը, Փամբուխչյանը պատասխանեց, որ այս միավորումով ԱԻՆ-ը չի փլուզվում-քանդվում, այլ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումները անցնելու են ՆԳՆ համակարգ, ինչի համար էլ նախատեսված է անցումային չորս ամիսը։ Նրա խոսքով կրճատումներ կլինեն օպտիմալացման նպատակով, որ ստորաբաժանումները, վարչությունները չկրկնվեն:

ԱԻՆ նախարարը նաև նշեց, որ չի պատրաստվում քաղաքական գործունեությունը դադարեցնել․ «Ես հանդիսանում եմ ՔՊ կուսակցության վարչության անդամ: Եվ չեմ պատրաստվում դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը»։

Ամենից շատ դիտված

20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
21:45 Չուլանը Փաշինյանի գլխի մեջ է. ի՞նչ վիճակում են Շիրակի եկեղեցիները
22:19 Գարեգին Երկրորդի «կուսակրոնությունն» ու Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը. Հակոբ Բադալյան
21:12 Սա խայտառակություն է. վերջ տվեք Գյումրիում հանդեսներ կազմակերպելուն. Նաիրա Գրիգորյան
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին