Ներքին 3 տարի առաջ - 10:12 18-01-2023

Ով է ավելի իմպոտենտ՝ ԱԳՆ-ն, թե՞ խորհրդարանական դիվանագիտությունը

Խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանական դիվանագիտություն գոյություն չունի կամ էլ դրա մասին հիշում են միայն արտասահմանյան վոյաժների ժամանակ։ Սակայն մեծ հարց է, թե այդ վոյաժները որևէ կերպ նպաստում են խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը և ամրապնդմանը։

Բավական է նշել, որ այսօր՝ Արցախի շրջափակման 37-րդ օրը, հայտարարություն է տարածվել, որ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ երկրորդ անգամ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին։

Թերևս եթե ԱԺ նախագահն է նման «օպերատվությամբ» արձագանքում, պատգամավորներից ակնկալիքներ չկան։ Մյուս կողմից էլ Արցախի վերաբերյալ հարցերում մեր իշխանությունները իմպոտետնտ են, առավելագույնը կարող են հակառուսական հայտարարություններով կամ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտություններով սրել իրավիճակը, ոչ ավելին։

Այսքանից հետո թերևս պետք չի զարմանալ, թե ինչու Արցախի հարցով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պարապուրդի է մատնված, որտեղ են բարեկամական խմբերը, միջխորհրդարանական պատվիրակությունները, ինչու է լռում ԱԳՆ-ն, ինչու այս օրերին հպարտորեն զեկուցումներ չի ներկայացնում, թե ինչով են զբաղվում մեր դիվանագիտական ներկայացուցիչները, վերջիվերջո Հայաստանի սուղ բյուջեից այդքան դեսպանների և նրանց ընտանիքի անդամների առոք-փառոք պահում ենք հենց այս օրերի համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում