copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:58 18-01-2023

Լաչինի միջանցքի փակման խնդրին «հումանիտար ճգնաժամ» անվանում տալը իրավաքաղաքական կիսագրագետ դրսևորումն է․ փաստաբան

Լաչինի միջանցքի փակման խնդրին «հումանիտար ճգնաժամ» անվանում տալը հերթական անողնաշար ու իրավաքաղաքական առումով կիսագրագետ դրսևորումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Պայմանականորեն ասենք մի նորվեգացու մոտ տպավորություն կստեղծվի, որ Արցախում ասենք ինչ-որ բնական աղետ է տեղի ունեցել և դրա արդյունքում է հումանիտար ճգնաժամն առաջացել:

Կատարվողը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, ավելի կոնկրետ` ցեղասպանության ուղիղ դրսևորում (կենսագոյության պայմաններից զրկել, բռնագաղթին ուղղված գործողություն)»,- գրել է նա: