Ներքին 3 տարի առաջ - 10:00 17-01-2023

Սամվել Ալեքսանյանին փողերը «քչություն են անում», որոշել է փող քերել նաև կայանատեղիներից

Երևանում ավտոկայանատեղիների հարցը շարունակում է մնալ պատուհաս քաղաքացիների համար։

Նախ՝ ամբողջ քաղաքում կայանելը խնդիր է։ Դրանից բացի, ով ինչպես կարողանում՝ փորձում է գումար աշխատել «այս հողի» վրա, «Փարքինգ սիթիից» ինչով են պակաս, չէ՞ որ նրանք ևս որևէ ծառայություն չեն մատուցում, բայց փող են աշխատում։

Հիմա հաջորդ քայլը եղավ անհասկանալի «ստայանշիկների» հայտնվելը ինչ-որ կոնկրետ տարածքներում և աստղաբաշխական գումարներ աշխատելը, ընդ որում՝ այս օլիգարխ «ստայանշիկների» տեղը քաղաքային իշխանությունը գիտի, սակայն ոչինչ էլ չի անում։

Մյուս մակարդակում արդեն տնտեսվարողներն են որոշել գումար աշխատել, ոմանք իրենց տարածքը անվճար են հատկացնում այցելուներին, իսկ ոմանք որոշել են նաև այդտեղ գումար աշխատել։

Այսպես, մի շարք մոլերում արդեն կայանատեղիները դարձնում են վճարովի։ Առաջինը թերևս «Ռիո» մոլն էր, որտեղ անվճար է մինչև 4 ժամ կայանելը, սակայն մինչև 15 րոպե կայանելու համար պետք է վճարել։

Այսինքն՝ թերևս առաջնորդվել են այն տրամաբանությամբ, որ 4 ժամում բավականին գումար կծախսես, կայանատեղիի համար ոչինչ չեն ուզում, իսկ այ 15 րոպե մոլում անցկացնելը քիչ է։

Ինչևէ, բոլոր ժամանակների իշխանությունների «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը որոշել է չկորցնել ավել գումար աշխատելու առիթը, նա Նոր Նորքում գտնվող իր մոլի ավտոկայանատեղին ևս վճարովի է դարձնում, արդեն համապատասխան սարքավորումներ են տեղադրում։ Ի դեպ վճարովի է նաև Ալեքսանյանին պատկանող «Էրեբունի» մոլի ավտոկայանատեղին։

Չի բացառվում, որ առաջիկայում վճարովի դառնան նաև «Երևան սիթի» ավտոկայանատեղիները։ Ալեքսանյանին թերևս չի բավարարում տնտեսական շուկայում իր մոնոպոլ դիրքը, այժմ որոշել է փող քերել նաև կայանատեղիներից։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել