Ներքին 3 տարի առաջ - 20:38 16-01-2023

ՀՀ ԱԽ քարտուղարը և Արցախի ԱԳ նախարարը կարևորել են Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 16-ին ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում կարևորել են հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերի իրականացումը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի