Ներքին 3 տարի առաջ - 20:52 15-01-2023

Ազգային-ժողովրդավարական բևեռը «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» հերթական ակցիան է անցկացրել ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ

«Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, հունվարի 15-ին հավաք է անցկացրել, նախ, Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհին Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որից հետո ավտոերթով շարժվել է դեպի բազայի մյուս մուտքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնողները նշել են, որ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է, շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, պահանջել Լաչինի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։

Նման ակցիա «Բևեռ»-ն անցկացրել է նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին՝ հիմնականում տղամարդկանց, բերման են ենթարկել հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով