Երևան +14°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:45 15-01-2023

Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլազիգ քաղաքից 25 կիլոմետր հարավ։

Օջախը գտնվում է 17,5 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։