Սիրիայի բանակի դասալիքներն օկուպացված Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին. իրանագետ
copy image url

Սիրիայի բանակի դասալիքներն օկուպացված Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին. իրանագետ

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 22:38 14-01-2023
Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբում «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմավորմանը միացած սիրիական բանակի դասալիք սպաները Արցախի օկուպացված Բերձորի շրջանում մարզում են Ադրբեջանի հատուկջոկատայիններին։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Իրանական «Իրան» թերթի լրագրող Մոհամմադ Մոթլաղը թվիթերյան իր էջում տեղեկացնում է, որ սիրիական պատերազմի սկզբում «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմավորմանը միացած սիրիական բանակի դասալիք սպաները ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին Իրանում Ատրպատականի կենտրոն Թավրիզը գրավելու սցենարով։

Բաքվի բռնապետության ՊՆ-ն թուրքական առաջնորդությամբ իրականացնում է բաշիբոզուկների՝ պարսկերենի ուսուցման և ռազմական վարժանքների միջավայրը Ատրպատականի պայմաններին նմանեցնելու գործառույթները»,- գրել է Ոսկանյանը։