Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:29 14-01-2023

Ինչո՞վ են օժանդակում մեզ․ միայն խոսում են․ քաղաքացիները՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահի այցի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 12-14-ը Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն: Այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։

Ֆրանսիայի ԱԺ նախագահը հանդիպել է իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Բրոն-Պիվեն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, նա այցելել է նաև Զինվորի տուն և Հայաստանում ֆրանսիական համալսարան։ Հանդիպումից հետո՝ երեկ, Ալեն Սիմոնյանը և Յաել Բրաուն-Պիվեն համատեղ մամուլի ասուլիով են հանդես եկել։

Այսօր Oragir.News- ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե հետևե՞լ են Ֆրանսիայի ԱԺ նախագահի այցին Հայաստան, կարո՞ղ ենք Ֆրանսիային դիտարկել դաշնակից՝ Ռուսաստանի փոխարեն, ի՞նչ կարող է անել Ֆրանսիան մեր եւ Արցախի համար։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»