Արտաքին 3 տարի առաջ - 16:36 14-01-2023

Սիրիայի նախագահն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը այսօր հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ իրանական բարձրաստիճան պատվիրակությունը՝ երկրի արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ Բեյրութից ժամանել է Դամասկոս՝ Սիրիայի իշխանությունների հետ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը։

Դամասկոս ժամանելուն պես Իրանի արտգործնախարարին դիմավորել է իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադը։

Հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկություններ դեռսևս չեն հաղորդվում։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Լիբանան կատարած այցից հետո, Իրանի արտգործնախարարը լրագրողներին ասել էր, որ լիբանանցի պաշտոնյաների հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։

«Մենք կարծիքներ ենք փոխանակել Եմենում, Ուկրաինայում, Աֆղանստանում տիրող իրավիճակի, միջուկային բանակցությունների հարցի և Իրանի անկարգություններին որոշ երկրների միջամտության շուրջ»,- ասել է Ամիր Աբդոլլահյանը։



Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը