Արտաքին 3 տարի առաջ - 15:40 14-01-2023

Թուրքիան չեղարկել է Շվեդիայի խորհրդարանի նախագահի այցը Անկարա

Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Սենթոփն իր շվեդ գործընկեր Անդրեաս Նորլենին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության սիրիական թևի՝ Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների կողմից կազմակերպված հակաթուրքական սադրանքների հետ առնչություն ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելու համար։

Այս մասին հաղորդում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի մեջլիսի մամուլի ծառայության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Շենթոփը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի ղեկավար Անդրեաս Նորլենի հետ։ Հաղորդագրության համաձայն՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ Նորլենի այցը Թուրքիա չեղարկվել է, որը նախատեսված էր հունվարի 17-ին։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ուղերձում նշվել է, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում քրդական կազմակերպությունների կողմնակիցների կողմից Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ իրականացված նողկալի արարքը ծայրահեղ անհանգստություն է առաջացրել թուրքական հասարակության բոլոր հատվածներում։ «Մենք այս գործողությունն անընդունելի ենք համարում և խստորեն դատապարտում այն»,- ասված է Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ուղերձում։

Շենթոփն ընդգծել է, որ նման սադրանքների հարցում անգործությունը «խրախուսում է ահաբեկչական կազմակերպություններին»։
Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ այս գործողության մեղավորները կբացահայտվեն և նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

Թուրք պաշտոնյան հավելել է, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից