Ներքին 3 տարի առաջ - 22:43 13-01-2023

Արարատի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հունվարի 12-ին մեկնել են Լանջանիստ գյուղի հանդամասերից մեկը, որտեղ Վեդիի 53-ամյա բնակչի մոտ հայտնաբերել են «ԻԺ-18 ԵՄ» մոդելի մեկփողանի ողորկափող հրազեն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա ձերբակալվել և տարվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ Վեդիի 53-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է որսորդական հրազենի 3 փամփուշտ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ պապին, և ինքը օրինական փաստաթղթեր չունի:

Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ