Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:37 13-01-2023

Արևմուտքին հետաքրքրում է ռուսական գործոնի վերացումը, որի գինը լինելու են Հայաստանն ու Արցախը. Թևանյան

Այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասաց․

«Իրենք Հայաստանի դեմ բան չունեն, Արևմուտքը մեր թշնամին չէ, բայց անվտանգության առումով Արևմուտքին հետաքրքրում է ռուսական գործոնի վերացումը, որի գինը լինելու են Հայաստանն ու Արցախը: Իրենք իհարկե, կցավան, բայց ակնհայտ է, որ ռուսական գործոնի բացակայության պայմաններում վակուումը լցվելու է Թուրքիայով ու Ադրբեջանով, և այս իշխանությունը դա չեն էլ թաքցնում:

Հրաժարվում են ՀԱՊԿ-ից, հրաժարվում են զորավարժությունից, ասում են՝ հանկարծ չջղայնացնենք Էրդողանին ու Ալիևին, էլ ինչի՞ց են բողոքում, ո՞ւմ վրա են հույս դրել, Թուրքիայի ու Ադրբեջանի՞»։

ՌԴ-ին մենք կարող ենք մեղադրել փափուկ ուժ չկիրառելու, չաշխատելու և այլնի մեջ, բայց չենք կարող մեղադրել, որ վերջին պահին Արցախից պահեցին այն, ինչ մնացել էր. սրանց մնար, ամեն ինչ հանձնել էին. մենք չենք կարող ՌԴ-ին մեղադրել, որ պահում է հայ-թուրքական սահմանը:

«Այստեղ Ռուսաստանի խնդիրը չէ. եթե Ալիևը Փաշինյանի հետ Պրահայում գալիս է համաձայնության, որ Ղարաբաղն ադրբեջանական է, Ռուսաստանը չի կարող որպես միջնորդ հայերից ավելի շատ հայ լինել: Դրա համար Սոչիում այդ հարցը չմտավ, որ Ղարաբաղի հարցը պետք է քննարկվի հետագայում, որովհետև Պրահայում կողմերը արդեն համաձայնվել էին: Այս իշխանության քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղը պետք է հանձնենք և հույս ունենանք, որ Հայաստանը կպահենք: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի հանցավոր որոշման արդյունքում, բայց դրա հիմքում Պրահայի համաձայնություն է, ըստ որի Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան