Ներքին 3 տարի առաջ - 17:11 13-01-2023

Արցախում հովհարային անջատումների գրաֆիկը կարող է խստացվել, 2-ի փոխարեն էներգամատակարարման անջատումները կարող են հասնել 7-8 ժամի

Oragir.News-ի տեղեկություններով, Արցախում այսօր կայացած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել է էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության էլեկտրամատակարարման գրաֆիկի խստացման հարցը։

Մասնավորապես, հնարավոր է, որ առաջիկայում 2 ժամի փոխարեն բնակչության էներգամատակարարման անջատումները հասնեն 7-8 ժամի։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ դեռևս պաշտոնական որևէ տեղեկություն այդ առումով չկա, բայց իրավիճակի հետ կապված ամեն րոպե կարող են որոշումները փոխվել։

«Մենք պետք է պատրաստ լինենք ամենախիստ սահմանափակումների, այս պահին չգիտեմ՝ ինչ են որոշել, բայց հասկանալի է, որ մենք շուտով ունենալու ենք լուրջ խնդիրներ նաև էլեկտրաէներգիայի հետ կապված ևս, որովհետև մեր այն փոքրիկ աղբյուրը, որ ունենք՝ չի կարող բավականացնել։

Դրա համար, որպեսզի մենք ընդհանրապես չզրկվենք էլեկտրաէներգիայից, պետք է անցնենք ավելի խիստ ռեժիմի»։

Նա նշեց, որ այս պահին դեռ անջատումները 2 ժամով են, բայց բոլորիս էլ պարզ է, որ եթե այսպես շարունակվի, ստիպված են լինելու անջատումներն ավելի երկար ժամանակով իրականացնել։

Անդրադառնալով ինտերնետին՝ Հակոբյանն ասաց, որ այս պահին մալուխները դեռ վերականգնված չեն ու Արցախը շարունակում է զրկված լինել նաև ինտերնետից։

«Թե երբ կվերականգնվի, կարծեմ՝ այս պահին որևէ մեկը չի կարող ասել։ Իհարկե, երբեմն շատ հազվադեպ շարժական կապը միանում է, բայց այնքան թույլ է, որ այն նույնպես գրեթե անհնար է օգտագործել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ