Ուղիղ եթեր

Մեր բիզնես միջավայրն ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան թե կթու կովի․ վարչապետը չկարողացավ զսպել ծիծաղը և առաջարկեց ավելի կոռեկտ արտահայտվել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:13 12-01-2023
Այսօրվա մեր նախագիծն ուղղված է էապես հեշտացնել բիզնես միջավայրը որոշ ոլորտներում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ոլորտները 7-ն են. գարեջրի արտադրությունը, գինու, խնձորի, պտղա-հատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 100 հազար լիտրից ավել շշալցված կոնյակի իրացման և ներմուծման և այլ գործունեության տեսակների համար մենք վերացնում ենք ծանուցման պահանջը: Ծանուցումը պարզեցված լիցենզիան է և այս գործունեության տեսակների համար լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ այս ոլորտներում ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան շատ ավելի հեշտ մտնել շուկա և ազատեն իրենց՝ մեր կարծիքով ավելորդ թղթաբանությունից, քանի որ մենք, ըստ էության, թղթերի հետ ենք աշխատում, քան իրականում ստուգումներ ենք անում։

Նախագծի այլ հատվածը որոշակի գործունեության տեսակների համար նաև նախատեսում է պետական տուրքի էապես նվազեցում. դրանք վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմերն են: Այսօր ընկերությունները դրանց համար պետք է վճարեն 15 մլն դրամ պետական տուրք՝ այդ տիպի արտադրանք արտադրելու համար, հիմա նվազեցնում ենք մինչև 3 մլն, որը, մեր կարծիքով, խելամիտ պետական տուրք է նմանատիպ գործունեություն սկսելու համար:

Ասեմ նաև, որ այսօր մենք ունենք էական մեծ պահանջարկ այս տիպի արտադրանքի համար թե՛ Հայաստանում, թե՛ արտահանման առումով, և կարծում ենք որ այս փոփոխությունը պետք է խթանի այդ գործունեությամբ զբաղվելը։ Մի առանձին կետով էլ վերացնում ենք շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը, որը ներկայումս 1 լիտրի համար 25 դրամ է կազմում։ Այս ուղղությամբ տարեկան ընդհանուր շուրջ 450 մլն դրամի տուրք է կուտակվում»,- ասաց Քերոբյանը։

Ամփոփելով խոսքը Քերոբյանն ասաց․ «Իհարկե, բիզնես միջավայրն աննյութական է, հնարավոր չէ իրեն ձեռք տալ, բայց մեր պատկերացմամբ դա այն կթու կովն է, որ մեզ կաթ է տալիս որոշ ժամանակ անց և մեր պատկերացմամբ նաև բազմաթիվ ընկերությունների Հայաստան գալը նաև այսպիսի լավ բիզնես միջավայրի արդյունք է»։

Քերոբյանի համեմատությունից հետո վարչապետը չկարողացավ զսպել ծիծաղը՝ նշելով․ «Մեր բիզնես միջավայրն ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան թե կթու կովի։ Եկեք ավելի կոռեկտ արտահայտվենք մեր հարկ վճարողների մասին: Վատ բան չէ, համաձայն եմ, բայց բառերը էսթետիկ առումով լավ չեն հնչում: Բայց իրականում մեր ընկալումը երկրորդ է, կարծում եմ՝ գործարար միջավայրի նկատմամբ պետք է շատ հոգատար լինենք: Ես հիշում եմ, որ վերջին 1 ամսում երևի մի 6-7 անգամ շնորհակալություն եմ հայտնել մեր բոլոր պարտաճանաչ հարկ վճարողներին: Պատրաստ եմ ևս 70 անգամ շնորհակալություն հայտնել՝ պայմանով, որ մեր հարկեր/ՀՆԱ ցուցանիշը գնալով ավելի ու ավելի կլավանա»:




Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
20:06 Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ․ քաղբանտարկյալ Լիդյայի նամակը՝ ՔԿՀ-ից