Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:09 11-01-2023

Դուք Լաչինի միջանցքի համար անհանգստացեք, կատակ չանե՛ք էդ թեմայով. Գեղամ Մանուկյանը լքեց դահլիճը

Այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկն արդեն իսկ լարված էր տրվել, եր հանձնաժողովի նախագահը փորձեց ողջունել ընդդիմադիր պատգամավորներից Աննա Գրիգորյանի ներկայությունը նիստին։ Վերջինս սակայն, թույլ չտվեց Անդրանիկ Քոչարյանին խոսել այդ մասին։

Օրակարգի քննարկումը սկսելուց առաջ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ելւոյթ ունեցավ վարման կարգով և նշեց, որ ոստիկանները հատուկ նշանակության ջոկատներով առավոտ 7-ին մտել են ՀՅԴ-ականների բնակարաններ․ կարծես հերթական դիվերսանտներին էին հայտնաբերում․ «Վաղ առավոտյան մտել են նաև մեր Արարատի մարզի կառույցի ղեկավար, ԱԺ աշխատակից Գերասիմ Վարդանյանենց տուն, հակառակ, որ մանկահասակ երեխաներ են եղել, խուզարկություն են իրականացրել: Բազմաթիվ մեր ընկերներ բերման են ենթարկված ոստիկանական բաժանմունքներ: Թեև մեր օրկարգում դրված է կարևոր հարց, մեր գործընկեր Գեղամ Նազարյանի օրենսդրական նախաձեռնությունն է, բայց խնդրելու եմ մեր գործընկերներին մասնակցել, նիստին ներկայացնել կարևոր սոցիալական բնույթ կրող այս օրենսդրական նախաձեռնությունը, իսկ ես ստիպված եմ լինելու մեկնել Արարատի մարզ, ինչպես մեր պատգամավոր գործընկերներ, բերման ենթարկված մեր ընկերներին տեսակցելու և փորձելու ինչ-որ ձև խոչընդոտել իշխանությունների քաղաքական, ուղղակի խայտառակ հետապնդումների այս հարցերը:

Այս երկրում կարմիր բերետավորները հարյուրավոր ոստիկաններ հավաքում են կառավարության շենքի դիմաց, որ Նիկոլ Փաշինյանը մի մասնաշենքից գնա մյուս մասնաշենք: Ամբողջ այդ տարածքից մեքենաներն ազատում են փոխանակ զբաղվելու Լաչինի միջանցքն ազատելով»,-հայտարարեց նա:

Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ճանապարհը սառած է, դանդաղ քշեք մեքենան»:

Գեղամ Մանուկյանն էլ, ով արդեն պատրաստվում էր լքել դահլիճը, ավելացրեց․ «Մի անհանգստացեք ինձ համար, անհանգստացեք Լաչինի միջանցքի համար, որ կատակ չանեք էդ թեմայով»:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին