Արտաքին 3 տարի առաջ - 19:26 10-01-2023

«Եռակողմ հայտարարության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, քանի որ այդ տերմինը հետագայում ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրն իրենց համար ոչ միայն տնտեսական և տրանսպորտային, այլև ռազմավարական ծրագիր է։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ «այս նախագծի իրականացումը Ադրբեջանի բնական իրավունքն է»։

Ալիևը շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգազուրի միջանցք» ձևակերպումը չկա, քանի որ ինքը հետագայում է այդ տերմինը ներառել «աշխարհաքաղաքական լեքսիկոնում»։

Նշելով, որ այս նախագիծն արտացոլվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ, երկրի ղեկավարն ասել է.

«Ճիշտ է, այնտեղ «Զանգազուրի միջանցք» բառ չկա, քանի որ դրանից հետո «Զանգազուրի միջանցք» տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում, ինչպես ասում են։ Սակայն այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, և Հայաստանը պետք է դա ապահովի»,- ասել է նա։

Իլհամ Ալիևը միևնույն ժամանակ պնդել է, որ Հայաստանը «ցանկանում է այս դրույթից խուսափել»։ Նրա խոսքով՝ հայկական կողմը ավելի քան երկու տարի է, ինչ «չի կատարում իր պարտավորությունները»։

«Բայց դա մեզ չի կանգնեցնի։ Այսինքն՝ մեզ համար սա ռազմավարական նախագիծ է և ոչ միայն մեզ, այլ մի քանի հարևան երկրների և մեծ աշխարհագրության համար»,- եզրափակել է նա։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի