copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:10 09-01-2023

Ընդդիմադիր լրատվամիջոցների մեծ մասը չի հրավիրվել Փաշինյանի ասուլիսին

Նախօրեին համացանցում տեղեկություն տարածվեց, թե հունվարի 10-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որը նախատեսված է լրագողների համար։ Այսինքն՝ Փաշինյանն այս անգամ պատասխանելու էր ներկա լրագրողների հարցերին, ի տարբերություն նախորդ անգամների, երբ հարցերը ընտրվում ու ձևափոխված էին ներկայացվում։

Տեղեկությունը, որ ասուլիսը նախատեսված է լրագրողների համար՝ երեկ սոցիալական ցանցերում մեմերի ու զավեշտների առիթ էր դարձել, սակայն այսօր արդեն պարզ դարձավ, որ չնայած, ըստ տարածված տեղեկատվության, 50-60 լրատվամիջոց մասնակցելու է ասուլիսին, այդուհանդերձ, բազմաթիվ լրատվամիջոցների մասնակցության հրավեր չի եղել։

Oragir.News-ը նույնպես ասուլիսի հրավեր չէր ստացել։ Մեր բազմաթիվ զանգերը, ինչպես կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության քաղաքային հեռախոսահամարներին, այնպես էլ վարչության պետի բջջային հեռախոսահամարին անպատասխան մնացին։

Մենք փորձերցինք նաև հավատարմագրվել և գրություն ուղարկեցինք Կառավարություն, սակայն որևէ պատասխան այդպես էլ չստացանք, վարչության պետ Արմեն Խաչատրյանի հեռախոսահամարին ուղարկած հաղորդագրությունը նույնպես անտեսվեց։ Սոցիալական ցանցերում գրառումներից կեսօրին արդեն պարզ դարձավ, որ մենք միակ լրատվամիջոցը չենք, որ անտեսվել է։ Լրատվամիջոցների մի ստվար խումբ նույնպես հրավեր չի ստացել։ Մասնավորեպես, ասուլիսին հրավերներ չեն ստացել «Երկիր Մեդիա», «Մեդիահաբ», «Փաստինֆո», PARA, Yerevan.today և բազմաթիվ այլ լրատվամիջոցներ։ Մեր տեղեկություններով՝ հավեր չէին ուղարկել նաև 5-րդ ալիք-ին, սակայն մեզ հետ զրույցում «Հայլուր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Արտակ Հերիքյանն ասաց, որ կիրակի՝ օրվա երկրորդ կեսին, Կառավարությունում հավատարմագրված իրենց լրագրողի հետ կապ են հաստատել և առաջարկել են հավատարմագրել միայն թղթակցի։ «Ինչ վերաբերում է կադրերին՝ ասել են, որ Հ1-ը պետք է հեռարձակի։ Ես գիտեմ նաև, որ շատ լրատվամիջոցների այդ հրավերը չեն ուղարկել, ինչն անընդուելի է»,-ասաց Հերիքյանը։

PARA TV-ի փոխտնօրեն ԱՆժելա Նալբանդյանն ասաց, որ ոչ միայն հրավեր չի եղել, այլ երեկվանից փորձում է կապվել Կառավարության համապատասխան աշխատակիցների հետ, ովքեր հավատարմագրմամբ են սովորաբար զբաղված լինում։ «Գիտեմ նաև, որ մյուս լրատվամիջոցների հետ կապնվել են կոնկրետ այդ աշխատակիցները, փորձում եմ զանգել նրանց, բայց ոչ մի կերպ չի ստացվում։ Զանգերիս պարզապես չեն պատասխանում։ Ավելի քան 10 անգամ զանգել եմ, ընդ որում ՝ զանգում եմ տարբեր հեռախոսահամարներից։ Ուղղակի ուզում էի հասկանալ, թե ինչով է պայմանավորված այս ընտրողաբար մոտեցումը, ինչու են որոշներին զանգել՝ հավատարմագրել, ինչու հաղորդագրություն չի տարածվել ու բոլորին հնարավորություն չի տրվել հավատարմագրվելու, այլև իրենք են որոշել, թե որոնք պետք է հավատարմագրվեն, որոնք ՝ոչ։ Հետաքրքրիր է, մի լրատվամիջոցը մյուսից ինչո՞վ է առավել կամ պակաս։ Պարզ է, որ մոտեցումը ընտրողաբար է, բայց թե ինչ սկզբունքով են ընտրել՝ հավանաբար միայն իրենք գիտեն»։

Անդրադառնալով մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների հրավերներին՝ նա նշեց, որ դա հավանաբար, արվել է այն բանի համար, որ ժողովրդավար իշխանության պատկերն ապահոված լինեն։ «Որպեսզի կարողանան արդարանալ, թե իբրև տեսեք՝ մենք նաև ընդդիմադիր լրատվամիջոցների ենք կանչել։ Հետևաբար որևէ կողմնապահություն չի եղել։ Բայց ակնհայտ է, որ ընդդիմադիր բազմաթիվ լրատվամիջոցներից փորձում են իրենց հետ կապ հաստատել, իսկ իրենք չեն բարեհաճում զանգերի պատասխանել ու որևէ տրամաբանական բացատրություն տալ»։

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևան Հակոբյանն ասաց, որ լրատվամիջոցներին ու հեռուստաընկերություններին միայն ընտրովի են հավատարմագրել, այլ խմբագիրներին զանգել ու զգուշացրել են կիրակի օրով: «Ասուլիսին էլ մի երկու ընդդիմադիր լրատվամիջոց են հրավիրել, որ ցույց տան, իբր ամեն ինչ թափանցիկ է ու ժողովրդավար է»: Նա նշեց, որ իրենք նույնպես փորձել են Կառավարության հետ փորձել հաստատել, բայց չի ստացվել։

«Հանուն արդարության և ճշմարտության պետք է ասեմ, որ միայն հիմա չէ այդպես, արդեն մոտավորապես 1 ամիս կլինի, որ Կառավարությունը մեր զանգերին ընդհանրապես չի պատասխանում, ավելին՝ հարցումներ էլ ենք ուղարկել, մինչև հիմա պատասխան չենք ստացել, անգամ զանգերին չեն պատասխանում, որ կարողանանք ճշտել, թե ինչ եղան մեր հարցման պատասխանները։ Կառավարության այս արհամարհական վերաբերմունքը, ընդդիմադիր մամուլին չլսելու կամ բանի տեղ չդնելու վերաբերմունքը վաղուցվանից է նկատելի։ Ինչ վերաբերում է ասուլիսին, առնվազն երկու ձևական տեսանյութ կա, թե ինչպես է մաքրած Հյուսիսային պողոտայով և «Մոսկվա» կինոթատրոնի մոտով Նիկոլ Փաշինյանը հանգիստ քայլում իր «ախրանիկների» հետ։

Երբ կողուկուշտը մարդ չկա, ինքը հանգիստ քայլում է, սրանով նա մի քանի կարծրատիպ կոտրելու փորձ է անում, եթե նախկինում բունկերից դուրս չէր գալիս, հիմա ցույց է տալիս, թե տեսեք՝ ես արդեն կարողանում եմ փողոց դուրս գալ ու քայլել։ Հիմա էլ փորձում է մեկ այլ կարծրատիպ կոտրել, թե չի վախենում ու կարողանում է ասուլիս տալ։ Միևնույն է, ինքը էլի կգա, ասուլիս կտա, մարդկանց կխաբի, կֆռռացնի, միևնույն է խոսքն իրենն է, ու ցույց կտա, թե կարողացա ասուլիս տալ։ Այս ասուլիսը դրան է միտված։ Ես Նիկոլ Փաշինյանին հարց տալն ավելորդ եմ համարում, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ կարգի մանիպուլիացիայի վարպետ է, որ կարողանում է հանգիստ մարդկանց աչքերին նայելով ստել, բայց ամեն դեպքում, այն, որ ինքը ազատ մամուլի կոչով եկել է իշխանության, այն, որ նա պնդում է, թե երբևէ մամուլն այդքան ազատ չի եղել, որքան հիմա, հետո էլ կազմակերպում էր ասուլիս՝ ընտրովի հարցերով, իսկ հիմա հրավիրում է լրատվամիջոցների մի մասին՝ ես սա համարում եմ ուղղակի աբսուրդ։

Ամեն դեպքում, թքած ունեմ՝ Փաշինյանը կհրավիրի, թե չի հրավիրի, որովհետև ես, որպես պետության ղեկավար արհամարհում եմ իրեն»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի