Ներքին 3 տարի առաջ - 16:10 08-01-2023

Քաղաքական գործիչ Խաչիկ Գալստյանի մեքենայում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, քաղաքական գործիչ Խաչիկ Գալստյանը DODGE մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայով ընթանալիս նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հաղորդվում է, որ Գալստյանը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը:

Մինչև հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել է Խ. Գալստյանը՝ քաղաքացիների օգնությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Գալստյանը քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանն է: