Արտաքին 3 տարի առաջ - 12:55 08-01-2023

Լոս Անջելեսում հանուն Արցախի փրկության ավտոերթ կանցկացվի

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգներից Դոնալդ Վիլսոն Բուշի հիմնած ասոցիացիայի կողմից Լոս Անջելեսում` հանուն Արցախի փրկության ավտոերթ կանցկացվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Դոնալդ Վիլսոն Բուշը։

Հաղորդվում է, որ ավտոերթը կանցկացվի հունվարի 11-ին՝ տեղի ժամանակով 14։30-ին։ Հանուն Արցախի փրկության ավտոերթը կմեկնարկի Լոս Անջելեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, օրեր առաջ նույն ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ակցիա, որի մասնակիցները շրջապատել էին Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասի տունը՝ պահանջելով աջակցել Բերձորի միջանցքի բացմանը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ: Ադրբեջանի բերած բնապահպանական պատճառաբանությունների սին լինելու մասին է վկայում այն հանգամանքը, որ, թեև Արցախի իշխանությունները հայտարարեցին «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող հանքավայրերի գործունեությունը դադարեցնելու և ընկերության գործունեությունն ուսումնասիրելու համար միջազգային էկոլոգիական փորձաքննություն հրավիրելու մասին, սակայն ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի