Ներքին 3 տարի առաջ - 12:10 08-01-2023

Մենք բոլորս մի նավի մեջ ենք, անարդարություն չպետք է լինի. Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր՝ հունվարի 8-ին, Բերձորի միջանցքի շրջափակման 28-րդ օրը ֆեյսբուքյան լայվով դիմել է Արցախի բնակչությանը։ Վարդանյանն ուղերձում անդրադարձել է իր համար անընդունելի մի շարք դեպքերի, որոնք այս օրերին տեղի են ունեցել Արցախում։

«Մենք ունեցել ենք մի քանի դեպքեր, որոնք անընդունելի է իմ համար որպես մարդ: Օրինակ`ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու` օգտագործելով իր կապերը և դա շատ մեծ արձագանք է ստացել: Դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողված մարդու հնարավորությունը` տեսեք, նա կարողացավ գնալ, իսկ մյուսները չկարողացան գնալ, դա այդպես չի, ես դա չեմ ընդունում: Չեմ ընդունում, որ մի ընտանիք մի քանի տոննա բենզինը պետք է փոխի հացով, երբ մենք շտապօգնության մեքենաների բենզինի խնդիր ունենք, չեմ ընդունում, նա պետք է դա բերեր հանձներ օպերատիվ շտաբ, որովհետև մենք բոլորս մի նավի մեջ ենք և պետք է ճանապարհը գնանք միասին: Ես չեմ ընդունում այն խանութների տերրեին, որոնք պահում են ապրանքը և իրենց բարեկամներին ու ծանոթներին են տալիս»,- նշել է նա:

Վարդանյանը ամփոփելով ասաց, որ իրենք բոլորը մի նավի մեջ են և միասին պետք է ամեն ինչ կիսեն միմյանց մեջ. «Իրավիճակը շատ լուրջ է, բայց ես ուզում եմ ասել մի բան, ես իմ կողմից անելու եմ ամեն ինչ, օրինակ դառնալով բոլորի համար, որ մենք դուրս գանք այս վիճակից: Շնորհավորելով Սուրբ Ծնունդը` ուզում եմ ասել, որ մեզ միավորողը սերն է, հավատը և հույսը, որ մենք կարող ենք միասին ամեն ինչ հաղթահարենք և ես վստահ եմ` դա մենք անելու ենք»,- ասել է Վարդանյանը։

Անդրադառնալով այս իրավիճակում արցախցիների վերբերմունքին, Վարդանյանը ասաց, որ ցանկանում է նրանց շնորհակալություն հայտնել:

«Ես ուզում եմ 2 խոսք ասել ոչ թե որպես ղեկավար, այլ որպես մարդ, որը ձեզ հետ միասին փորձում է ինչ-որ բան փոխել մեր կյանքում: Այս տոնական օրերին հնարավորություն եմ ունեցել շատ անգամ փողոցով ման գալու ժամանակ հանդիպել տարբեր արցախցիներին, խոսել ստեղծված իրավիճակից: Առաջինը` ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այս իրավիճակում դուք այդպես հանգիստ ու ուժեղ ընդունում եք դրությունը: Երկրորդը` պատգամավորները գնացել են տարբեր շրջաններ, հանդիպել են ձեզ հետ և մենք հետադարձ կապ ենք ստացել: Հարցերի մի խումբը կապված է ուտելիքի բաշխման հետ, մարդիկ հարցնում են տալոնների մասին, ես վաղը խորհրդակցություն կանցկացնեմ և կհասկանանք` ոնց ենք դա մտցնում մեր կյանքի մեջ և դա կարևոր հարցերից մեկն է»,- ասել է նա։

Վարդանյանն անդրադարձել է նաև իր համար անընդունելի մեկ այլ դեպքի. «Չեմ ընդունում էն մարդուն, ով հնարավորություն է ունեցել պայմանավորվել խաղաղապահների կամ մեկ ուրիշի հետ, ուտելիք է բերել ու թանկ գնով վաճառել քաղաքացիներին: Ես չեմ ընդունում մարդկանց, ովքեր փորձում են փող աշխատել էս դժվարությունների ժամանակ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու