Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:50 03-01-2023

Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր՝ հունվարի 3-ին, տեղի է ունեցել վարչության նիստ: Այն վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցությունից հայտնում են, որ ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում խորհրդի նախագահ էր ընտրվել Սամվել Եղիազարյանը։

Քննարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների և նախաձեռնողի նիստերի կազմակերպման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։