Խոսք 3 տարի առաջ - 23:31 02-01-2023

«Կարծում եմ, որ իրական իշխանափոխության լավ ժամանակահատված է»․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը.

«Մերօրյա Հայաստանը, բոլոր իմաստներով, շատ նման է 1988-91թթ Հայաստանին: Այն տարիներին ԽՍՀՄ-ը գրեթե չկար, սակայն Հայաստանում դեռևս առկա էր հզոր գործակալական ցանց: Թվում էր, թե ցանցում ներգրավված անձինք հզոր կապեր ունեին Մոսկվայում: Սակայն, դա միայն պատրանք էր: Երբ գործը հասնում էր «կապերն» օգտագործելուն, պարզվում էր, որ ամեն ինչ փուչ է: Գործակալների գործունեության միակ տրամաբանական հիմքը ժողովրդի հիշողությունն էր՝ էժան երշիկն ու «թուրքերը ձեզ կուտեն»-ը: Այլ լուրջ գաղափարներ և «վերևների հետ կապեր» հետխորհրդային Հայաստանի գործակալները չունեին:

Ինչ-որ պահին, ինչ-որ մեկին պետք էր մի բան փոխել: Շարժման առաջնորդները կարճ ժամանակով հայտնվեցին բանտում: Իսկ պարադոքսն այն է, որ կալանավայրից ազատվելուց հետո միայն վերջիններս կարողացան անխոչընդոտ գործունեություն ծավալել: Հենց այդ ժամանակ «անսպասելիորեն» վերացան «էժան երշիկի» և «թուրքերը ձեզ կուտեն»-ի քարոզիչները: Իշխանության եկան Ղարաբաղյան շարժման առաջնորդները: Ինչ-որ մեկը բավարարվեց, քանզի կարողացավ էժան երշիկի ու «թուրքերը ձեզ կուտեն»-ի հնաոճ քարոզիչներին փոխարինել նորերով, ավելին՝ իշխանության բերել նորերին: Արդյունքում՝ Հայաստանն ունենալով մեծ հնարավորություններ, Լիտվա, Լատվիա կամ Էստոնիա չդարձավ:
Նույնն՝ այժմ: Չերկարացնեմ: Ռուսաստանը մարում է: Հայաստանում առկա է գերհզոր գործակալական ցանց: Ցանցի անդամներից որևէ մեկը որևէ կապ «վերևների» հետ չունի: Միայն պատրանք՝ քիմիա, Կադիրով, Ռուստամ Մուրադով, Կոնստանտին Զատուլին և այլն: Միայն «էժան երշիկը» չկա: «Թուրքերը մեզ կուտեն»-ը մնացել է: Ավելացել է «դավաճան իշխանություն»-ը: Այժմյա պարադոքսն այն է, որ Պուտինի հետ «քիմիա ունեցողները», Կադիրովի ընկերներն ու մնացածներն ունիսոնի մեջ են «դավաճան իշխանության» հետ: 1988-91թթ և այժմյա Հայաստանի տարբերությունը հենց դրա մեջ է: Եթե նախկինում կար ինչ-որ մեկը, որին ինչ-որ բան էր հարկավոր Հայաստանում, ապա այժմ այդ ինչ-որ մեկը չկա: Կամ նա ամեն ինչ արդեն ստացել է, կամ՝ Հայաստանն այլևս որևէ մեկին պետք չէ:

Կարծում եմ, որ իրական իշխանափոխության լավ ժամանակահատված է: Սակայն, սովորական ակցիաներով ոչինչ չի ստացվի նույն այն պատճառով, որ, ի տարբերություն 1988-91թթ, «դավաճան իշխանության» և գործակալական ցանցի միջև առկա է ունիսոն: Այս դեպքում, միայն կրեատիվ լուծումներ են անհրաժեշտ»:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
23:30 Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ