Ավելին 3 տարի առաջ - 15:51 02-01-2023

Քիչ առաջ տեղեկացա եւ ծիծաղով վերաբերվեցի․ Արսեն Լեւոնյանը մեկնաբանել է մամուլում իր մասին տարածվող լուրերը

Դերասան Արսեն Լեւոնյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում հրապարակված իր մասնակցությամբ միջադեպին։

«Բարև, իմ սիրելի համաքաղաքացիներ։ Նախ ուզում եմ շնորհավորել Նոր Տարվա կապակցությամբ եւ մաղթել խաղաղ, անամպ երկինք, պատերազմներից հեռու եւ սիրով միշտ լի։ Քիչ առաջ տեղեկացա եւ ծիծաղով վերաբերվեցի, որ իմ մասին ծիծաղելի լուրեր են տարածել։ Ես քաղաքից դուրս եմ իմ ընկերների եւ ընտանիքի հետ եւ փառք մեր Աստծո ամեն ինչ շատ լավ է։ Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից՝ լուրերն իմ մահվան մասին խիստ չափազանցված են։ Սիրով՝ Ձեր Արսեն Լեւոնյան», - գրել է Արսենը։

Ավելի վաղ ArmLur.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ հայտնի հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը, 5 անգամ կրակել է իր գլխին, եւ նախաքննական մարմինը ինքնասպանության փորձի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Իսկ թե ինչն է պատճառը, կպարզեն իրավապահները:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում