Ներքին 3 տարի առաջ - 11:12 02-01-2023

Ավտովթար Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհին․ վարորդի և նրա մանկահասակ որդու կյանքը փրկել չի հաջողվել

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար` Վանք- Ստեփանակերտ ավտոճանապարհին. 2 հոգի մահացել են։

Հունվարի 1-ին ժամը 21։40-ին, ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել` Վանք-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։

Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները և Շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները պարզել են, որ իրար են բախվել Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի 43-ամյա բնակիչ Ն.Ա.-ի և Ստեփանակերտ քաղաքի 32-ամյա բնակիչ Ա.Ա.-ի վարած «Pajero io» և «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։

Տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին «Pajero io» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նրա որդի Տ.Ա.-ն`(ծնված 2022թ.) մահացել է հիվանդանոցում։ Պատահարի հետևանքով տուժած Քոլատակ համայնքի 40-ամյա բնակչուհի Ա.Ն.-ի վիճակը բավարար է, «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ