Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:55 30-12-2022

Տարին ամփոփում ենք մեծ անհանգստությամբ ԼՂ-ում մեր հայրենակիցների համար․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում ուղերձ է հրապարակել նոր տարվա կապակցությամբ։

«Ավարտին է մոտենում դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը մենք դիմավորում ենք մտահոգ, բայց այն համոզմամբ, որ զարգացման անշեղ օրակարգը, հետևողական աշխատանքը և որակական փոփոխությունները կարող են և պետք է լինեն առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհը:

Տարին ամփոփում ենք մեծ անհանգստությամբ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար, որոնք զրկված են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Բազմաթիվ երեխաներ այսօր զրկված են իրենց հարազատների հետ ամանորյա ընտանեկան տոնը կիսելու հնարավորությունից։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրիս սա ուղղորդում է հարյուրապատկել ջանքերը և անել ավելին մեր երկրի հզորացման համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, մարզաշխարհի ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտն այն ոլորտներն են, որտեղ ավելին անելու մեզանից յուրաքանչյուրի ջանքերը կարող են առանցքային լինել պետության զարգացման համար։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում արդեն իսկ կատարված աշխատանքներով մենք գտնվում ենք որակական փոփոխությունների այն փուլում, որը շրջադարձային դեր է ունենալու այդ զարգացման համար:

Բոլորս միասնաբար 2023 թվականը պետք է դարձնենք բազմապատկված ջանքերի ու արդյունքների բազմապատկման տարի: Բոլոր երեխաներին ու մեծահասակներին հասանելի որակյալ կրթությունն ու զարգացող գիտությունը, քաղաքացիական արժեհամակարգ ձևավորող մշակույթը և մշտապես նոր բարձունքների խրախուսող մարզաշխարհը կերտում են պետության և քաղաքացու դիմագիծը, ամրացնում պետականության հիմքերը: Շարունակական ու հետևողական աշխատանքները կարդարացնեն մեր ակնկալիքները, կապահովեն առաջընթացը և կտան իրենց պտուղները: Այս դժվարին ժամանակաշրջանում մենք վրիպելու և ընկրկելու իրավունք չունենք:

Թո՛ղ 2023 թվականը լինի միայն ձեռքբերումների, հաղթանակների ու նվաճումների տարի: Մաղթում եմ խաղաղություն, սեր և բարօրություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ