copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:20 29-12-2022

Ռեկտորի ընտրություններում ջախջախիչ պարտությունից հետո պետական ապարատը սկսեց գործադրել տոտալ ճնշումներ. Գրիշա Թամրազյան

Այն պահից սկսած, երբ մենք՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի վարչական և ակադեմիական կազմն ու ողջ ուսանողությունը, ձայն բարձրացրեցինք և սկսեցինք պայքարը մեր հարազատ բուհի փաստացի լուծարման դեմ, և վերջացրած համալսարանի ռեկտորի ընտրություններում իշխանության թեկնածուի ջախջախիչ պարտությամբ, պետական ապարատը սկսեց գործադրել տոտալ ճնշումներ՝ սկզբից տեղեկատվական տեռորի, իսկ հետո նաև կեղծ և շինծու քրեական գործերի, հորինված մեղադրանքի տեսքով: Այս մասին հայտարարություն է տարածել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի օգնական Գրիշա Թամրազյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Իմ սկզբունքայնության, պայքարի և անցած ուղու մասին ավելի լավ, քան այս իշխանությունները, ոչ ոք չգիտի: Սակայն կարծում եմ նաև, որ նրանք քաջ պետք է գիտակցեն, որ պայքարելու այն կամքը, որն ունեցել եմ, ունեմ և կունենամ մինչև կյանքիս վերջը, այն միշտ բերել և բերելու է հաղթանակներ:

Վստահ եղեք, որ իմ պայքարը հանուն արդարության շարունակվելու է անկախ իմ կարգավիճակից՝ որտեղ էլ, որ լինեմ: Պարզապես, հաշվի առնելով այն ծանր իրավիճակը, որն այսօր ծառացել է պետության և ազգի առջև, առայժմ կսահմանափակվեմ այսքանով, որովհետև մենք բոլորս միասին այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել։

Ըստ ՔԿ–ի՝ դեկտեմբերի 9-ին, Գ.Թ.–ն, քաջատեղյակ լինելով, որ վերը նշված համալսարանի ռեկտորի ընտրություններով պայմանավորված, համալսարանի վարչական շենքում գտնվում են ինչպես այդ հաստատության բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության մի շարք աշխատակիցներ եւ այլ պաշտոնատար անձինք, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտակցելով, որ այդ պահին վարչական շենքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն լուսաբանվում է լրագրողների կողմից եւ հասանելի է հասարակության լայն շերտերի համար, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք՝ Գ.Թ.-ն համալսարանի վարչական շենքում բարձրաձայն, բոլորի համար լսելի անպարկեշտ արտահայտություններ եւ հայհոյանքներ է հնչեցրել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հասցեին՛ խափանելով մարդկանց անդորրն ու այդ պահին ընթացող հանրային միջոցառումը:
Գրիշա Թամրազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել «Բացակայելու արգելքը» եւ «Պաշտոնավարման կասեցումը»։

Ամենից շատ դիտված

09:06 Ես մի օր դուրս կգամ բանտից, վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին․ Հրապարակ
19:15 Ավտոբուսը Վերին Երզնկայում բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ 29 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com
21:20 Վանդալիզմ` Երևանի սրտում. ներկով ջնջել են զոհված հերոսների նկարները
13:55 Ինչ են պայմանավորվել Բրյուսելում ապրիլի 5-ին․ ադրբեջանական մամուլը հրապարակել է մանրամասներ
12:20 Ոսկեպարում Փաշինյանին չեն մերժի․ մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ինչ լուծումներ է նա առաջարկում
16:22 Փաշինյանը զորքով հեռանում է Տավուշից
07:42 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. Ժողովուրդ
11:35 Փաշինյանի այցին ընդառաջ Ոսկեպարում ուժեղացված ծառայություն է իրականացվում
11:00 Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը լսելու համար անգամ շանս չէի ուղարկի. հարցում
17:00 Ոստիկանը կտուգանի «պլյոնկած» ապակիներով երթևեկող Աննա Հակոբյանին